Հետևեք մեզ։

Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

22:50, 01 դեկտեմբեր 2025
Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

Արագածոտնի Թեմի հոգևորականաց դասի հայտարարությունն է տարածել, որում ասվում է.


 
«Անդրադառնալով վերջին ամիսներին մեր Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու հանդեպ դրսից և ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին և ներկա կացությանը՝ մենք վերահաստատում ենք, որ.
 
-Խոնարհվելով Ամենակալ Տիրոջ առջև՝ անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին,


-Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա Գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին,


-Խստորեն դատապարտում ենք Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները. այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք Հայ Եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում:


 
Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեր պարտքը համարել մեծ պարտավորությամբ և պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել՝ խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրենքներին, հետևել Ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել և ծառայել սրբությամբ ու արդարությամբ՝  Սուրբ Եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով և խոսքով լինել եկեղեցու մեջ: 


 
Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից: Լինենք անբասիր մեր պաշտոնի՝ քահանայական և վանական կոչման մեջ:


 
Դարձյալ հաստատում և ստորագրում ենք՝ հոգևոր ու խիզախ մեր գիտակցությամբ»:

Վերլուծական