Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պատասխանեց լրագրողների հարցերին։
«Ես շատ երջանիկ եմ, որ կարողացանք հաղթել ու ես դարձա դուբլի հեղինակ։ Ակնհայտ է, որ շատ դժվար խաղ էր, բայց կարողացանք հաղթանակ տանել։ Ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ։ Կարծում եմ, որ Լատվիայի դեմ նույնպես բարդ է լինելու։ Ուժեղ ու ամուր թիմ է։ Այո, ես հարմարվել եմ Հայաստանի հավաքականին, քանի որ մարզիչներն ու թիմակիցներս ինձ շատ են օգնում։ Կարծում եմ բոլոր խաղընկերներիս հետ էլ լավ է ստացվում համագործակցությունս»,-ասաց Ռանոսը։
Խոսելով Մեխնելգլադբախի «Բորուսիա» տեղափոխության ու գերմանական թիմում մարզչական փոփոխության մասին Հայաստանի հավաքականի հարձակվողը ասաց․
«Ես խոսել եմ նոր մարզչի հետ մեկ անգամ, բայց հիմնական գործոնը, որ ես տեղափոխվել եմ Բորուսիա, մենեջերներն են, ու կարծում եմ, որ մարզիչների հետ կապված խնդիր չի լինի։ Ես կայացրել եմ որոշում խորհրդակցելով ընտանիքիս հետ։ Մեծ անհամբերությամբ եմ սպասում նոր թիմում իմ նորամուտին»,-նշեց Ռանոսը
Ռանոսը խոսեց նաև Ուելսի հետ խաղում խփած գոլից հետո մարզաշապիկը հանելու համար ստացած դեղին քարտի մասին․ «Կարծում եմ էմոցիաներ էին։ Ես իմ ամեն գոլից հետո ինձ պահում եմ այնպես, ինչպես սիրտս է թելադրում։ Այդ գոլից հետո շատ ուրախ էի ու սիրտս ինձ այդպես թելադրեց»,-նշեց հայ հարձակվողը։