Հետևեք մեզ։

Կասեի՝ պարո՛ն Փաշինյան, դուք ուրիշ մակարդակի մարդ եք, մի արեք այդպես, նույնիսկ եթե զայրացած եք․ ՔՊ-ական

13:52, 02 դեկտեմբեր 2025
Կասեի՝ պարո՛ն Փաշինյան, դուք ուրիշ մակարդակի մարդ եք, մի արեք այդպես, նույնիսկ եթե զայրացած եք․ ՔՊ-ական

Ես առհասարակ պատարագների չեմ գնում և դրա չակերտավոր մեղավորը եղել է հենց Գարեգինը և իր քահանաները: Դա չի եղել այսօր կամ 2018 թվականից հետո: Ես հասկացել եմ, որ այդ մարդիկ էտալոնը չեն, որտեղ ես պիտի պատարագի գնամ, իրենց վարքը 30 տարվա ընթացքում բերել է ինձ այն մտքին, որ եթե ես Աստծո հետ խոսելու բան ունեմ, իմ միջնորդը ոչ Գարեգինը, ոչ նրա նման քահանաները, ոչ էլ շենքը չեն.  այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

 

«Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանին. եթե ես վստահ լինեի, որ ինքը վատ կամ սխալ բան է անում, շատ ավելի շուտ կհեռանայի: Ես վստահ եմ, որ ինքը ճիշտ ճանապարհով է գնում, ինքը Հայաստանի համար լավագույնն է անում: Ես չգիտեմ ավելի պետականամետ և Հայաստանն ավելի շատ սիրող մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է»,-նշել է նա:

Հարցին՝ արդյոք ՔՊ-ական պատգամավորն ասել է վարչապետին, որ ճիշտ չէ անում նման բառապաշարով խոսելով,  Պողոսյանն ասել է՝ այդ ժամանակ Կառավարական շենքում չի եղել, այլապես կասեր՝ «Պարո՛ն Փաշինյան, դուք ուրիշ մակարդակի մարդ եք, մի արեք այդպես, նույնիսկ եթե զայրացած եք»:

«Կասեի, բայց առիթ չի եղել»,-եզրափակել է Քրիստինե Պողոսյանը:

Վերլուծական