«Մարդիկ արդեն կոնկրետ գիտեն, թե որքան են վճարելու, սակայն հստակ չգիտեն` ինչի դիմաց են վճարելու, չկա այդ ցանկը։ Դուք մեգաապահովագրական ենք սարքում` ուսումնասիրելով դաշտում առկա մասնավոր ընկերությունների հաջողված, կայացած փորձը, սակայն ձեր մոտեցումներով ու ձեր պատկերացումներով ու հնարավորություններով»,–այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով առողջապահության պարտադիր ապահովագրությանը։
5 տարի քննարկել եք այս նախագիծը, հունվարի 1–ից համակարգը ներդրվելու է, սակայն դեկտեմբերի 2–ն է, մենք նոր ենք առաջին ընթերցում անում, ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նա նշեց, որ նախագիծը բերել են նախընտրական տրամաբանության մեջ և այստեղից են սկսվում խնդիրները։