Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։
Հրապարակված փաստաթղթերն են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016, 2019 թթ.), ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարություններն Ազգային ժողովում, Կրակովի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԵԱՀԿ Մինսկի խմբի 2016թ. առաջարկները, ՌԴ փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկները, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին, Բուդապեշտի 1994թ. գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրապարակելու է վերոնշյալ փաստաթղթերը։