Հետևեք մեզ։

Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի մարզիչ (տեսանյութ)

22:15, 18 հունիս 2023
Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի մարզիչ (տեսանյութ)

Եվրո-2024-ին ընտրական մրցաշարի չորրորդ տուրին  ընդառաջ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսին խոսել է Հայաստան-Լատվիա հանդիպման մասին։

Առաջին հարցին, թե Պետրակովը ե՞րբ է ժպտալու, մարզիչն ասաց. «Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը»։

Խաղի վերաբերյալ մարզիչն ասաց, որ իրեն շատ են ասել, որ Հայաստանի հավաքականը կարողանում է միայն մեկ բարձր որակի խաղ անցկացնել, երկրորդում անկում է ապրում։

«Կարծում եմ՝ ռոտացիա կանենք և կտեսնենք, թե վաղվա խաղն ինչպես կընթանա։ Լատվիան շատ բալանսավորված ու հավասարակշռված թիմ է։ Վաղուց այդպիսի Լատվիայի հավաքական ես չեմ տեսել ու այստեղ մարզչի աշխատանքը նույնպես երևում է։ Իմ թիմին ասել եմ, որ շատ բարդ խաղ է սպասվում։ Թիմի վերաբերմունքն իմ աշխատանքին ինձ դուր է գալիս, քանի որ շատ ուշադիր են ու կենտրոնացած»: