Հետևեք մեզ։

Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ

10:07, 03 դեկտեմբեր 2025
Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից խեղաթյուրվել են 2022-2023 թվականների հարկային միասնական հաշվարկները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել խոշոր չափերի հարկեր։

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 13 մլն 166 հզր 701 ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Վերլուծական