Հետևեք մեզ։

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

10:14, 03 դեկտեմբեր 2025
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը տրանսպորտային միջոցները բացառապես ձմեռային անվադողերով վարելը պարտադիր պահանջ է․ պարեկային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով հայտնաբերում և վարչական պատասխանատվության են ենթարկում խախտում կատարած վարորդներին։
 
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, անհրաժեշտության դեպքում զանգել՝ 911 կամ 102։

Վերլուծական