Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է․ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Ժամանակն է, ի վերջո, որ մենք արձանագրենք և առերեսվենք աղքատության պատճառների հետ: Պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով կա միայն աղքատություն: 2018 թվականից էլ որդեգրել ենք ռազմավարություն, որ աղքատությունը հաղթահարելու ձևն աշխատանքն է, պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ծայրահեղ աղքատության մակարդակն այսօր Հայաստանում 0.6 տոկոս է։ Մեկտեղ ընդգծեց՝ շատ մոտ են ծայրահեղ աղքատությունը վերացնելու նախընտրական խոստումի իրականացմանը: