Հետևեք մեզ։

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է

15:34, 03 դեկտեմբեր 2025
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է

2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը: Ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Վերլուծական