Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը կնվազի 2-5 աստիճանով:
Երևանում՝ դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։