Հետևեք մեզ։

Նախկինում ունեինք սահմանափակում մինչև 30 տարեկան անձանց զինվորական ծառայության ընդունելու, հիմա դա վերացվում է․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

16:29, 03 դեկտեմբեր 2025
Նախկինում ունեինք սահմանափակում մինչև 30 տարեկան անձանց զինվորական ծառայության ընդունելու, հիմա դա վերացվում է․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ազգային անվտանգության ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայություն ընդունվելու հնարավորություն կստանան նաև 30-ից բարձր տարիքի անձինք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքով՝ նախագծերի ընդունման արդյունքում 2026-ի հունվարի 1-ից հետախուզությունն այլևս չի լինի ծառայության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև ծառայության կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը: 

«Ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայություն ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիքի անձանց համար, իսկ սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու ընթացակարգը որոշակիորեն կպարզեցվի: Նախկինում ունեինք սահմանափակում մինչև 30 տարեկան անձանց զինվորական ծառայության ընդունելու: Հիմա դա վերացվում է: Որոշ դեպքերում հնարավորություն ենք ունենալու 30-ի տարիքային շեմն անցած անձանց ևս ընդունել ԱԱԾ»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ մարմինների ծառայողին քրեական հետապնդման դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ողջ ժամանակահատվածում կվճարվի ամսական հատուցում պաշտոնայի դրույքաչափի 50 տոկոսի չափով:

Կհստակեցվեն ԱԱԾ ծառայողին առողջական վիճակով պայմանավորված՝ ծառայությունից ազատելու վերաբերյալ կարգավորումները։

 

Վերլուծական