2019-ի փաստաթուղթը ինքնուրույն փաստաթուղթ չի, ինձ չի ներկայացվել որպես Մինսկի խմբի նոր առաջարկ, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Երբևե որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է լինի ԼՂ տարածքում։ Գրված է եղել՝ համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը։
Ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենար Ադրբեջանի ողջ տարածքում, և նրան պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը։ Լավ առաջարկ էր, ժամանակին գնայիք լուծումների»,- ասել է նա։