Հետևեք մեզ։

Մերձմոսկովյան կլինիկայում քթի վիրահատության ժամանակ ֆոտոմոդելն ընկել է կոմայի մեջ

23:57, 18 հունիս 2023
Մերձմոսկովյան կլինիկայում քթի վիրահատության ժամանակ ֆոտոմոդելն ընկել է կոմայի մեջ

Ֆոտոմոդել Վլադա Անտրոպովան կոմայի մեջ է ընկել պլաստիկ վիրահատությունից հետո։ Vesti.ru-ի փոխանցմամբ` աղջիկը ցանկացել է շտկել քթի ձևը և դիմել է մերձմոսկովյան Ժուկովկայի մասնավոր կլինիկա։

 

Անտրոպովան վիրահատության ժամանակ կոմայի մեջ է ընկել, նրան շտապ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պլաստիկ վիրաբուժության կլինիկայի աշխատակիցները տեղում չեն կարողացել նրան օգնել, շտապօգնությունը է հրավիրվել և տեղափոխվել։

Հարազատները դիմել են իրավապահ մարմիններին, որոնք այժմ ուսումնասիրում են դեպքը։