Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ից մինչև 13։00, Դիլիջանի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանի թունելը մասնակի հոսանքազրկվելու է։ Հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։