Հետևեք մեզ։

Զինծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա

10:30, 04 դեկտեմբեր 2025
Զինծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա

ԶՈՒ համալրումը սկսվելու է 2026թ. հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով զինվորական ծառայություն են իրականացնելու 2026թ. ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինծառայության զորակոչված քաղաքացիները։ Այս մասին ԱԺ-ում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։

Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ընդունել են օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր թիկունքային զորամասերում զինծառայողների համար, իսկ  սահմանային ծառայություն իրականացնողների համար՝ 30 օր։

Վերլուծական