Հետևեք մեզ։

2025 թվականին նախկինում ծառայած շուրջ 1000 քաղաքացի որոշում է ընդունել անցնել զինվորական ծառայության. Սուրեն Պապիկյան

10:50, 04 դեկտեմբեր 2025
2025 թվականին նախկինում ծառայած շուրջ 1000 քաղաքացի որոշում է ընդունել անցնել զինվորական ծառայության. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, թե զինծառայության անցնելու գրավչությունը բավականին ավելացել է։

«Մենք  այստեղ մեծամասամբ շեշտը դնում ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրի վրա, որովհետև այն ավելի հեռանկարային է, քանի որ նպատակ է ունեցել զինծառայության ժամկետի կրճատման համար նախադրյալներ ստեղծել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Պապիկյանի խոսքով՝  նախկինում ծառայած ու այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ այսօր որոշում են ընդունում անցնել զինվորական ծառայության։

«2025 թվականին նմանատիպ շուրջ հազար քաղաքացու մասին է խոսքը»,- ասաց նախարարը։

Վերլուծական