Հետևեք մեզ։

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 175 մլն դոլարի նոր վարկային համաձայնագիրը Հայաստանի համար

12:25, 04 դեկտեմբեր 2025
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 175 մլն դոլարի նոր վարկային համաձայնագիրը Հայաստանի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։

Համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը։

ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է հաղորդագրությունում բանկին առնչվող դրույթները.

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր շրջանակի դերը գնաճը 3 տոկոս նպատակին վերադարձնելու գործում։ Տվյալների վրա հիմնված տոկոսադրույքի քաղաքականությունը, լողացող փոխարժեքն և պահուստների բավարար մակարդակը շարունակում են պաշտպանել տնտեսությունը համաշխարհային ցնցումներից։

ՀՀ բանկային համակարգը գնահատվում է լավ կապիտալացված, իրացվելի և ընդհանուր առմամբ դիմացկուն, չնայած աճող վարկային ռիսկերը պահանջում են զգոնություն կարգավորող մարմնից։ Վերահսկողության շրջանակների ամրապնդումը, մակրոպրուդենցիալ գործիքակազմի ընդլայնումը և սթեյբլքոյնների կարգավորումը շարունակում են մնալ ֆինանսական կայունությունը պահպանելու գործում առաջնահերթություններ, մինչդեռ ավելի լայն կառուցվածքային բարեփոխումները նպաստում են կայուն, ներառական աճին»:

Վերլուծական