Հետևեք մեզ։

Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում

14:19, 04 դեկտեմբեր 2025
Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում

Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում։ Այս մասին զգուշացնում են ԿԲ-ից։

«Վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

«Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- հայտնում են Կենտրոնական բանկից:

Վերլուծական