Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով։
Այդ մասին «Ազատություն» ՌԿ-ին ասել է նրա փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը։
Մինչ քննչական մարմին այցելելը Սամվել Շահրամանյանը հայտնել էր, որ տեղյակ չեն եղել, թե ինչ գործով են իրեն կանչել։ Հարցաքննությունը տևել է ավելի քան մեկ ժամ։
Հարցաքննությունից հետո փաստաբան Ջհանգիրյանը ասել է, որ իրենք նախաքննական գաղտնիքը պահպանելու ստորագրություն են տվել և ինքը մանրամասներ չի կարող փոխանցել, միայն ասաց՝ հարցաքննությունից հետո Շահրամանյանի վկայի կարգավիճակը չի փոխվել: