Հետևեք մեզ։

Ի՞նչ խորհուրդներ է 2018թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել Նիկոլ Փաշինյանին

15:37, 04 դեկտեմբեր 2025
Ի՞նչ խորհուրդներ է 2018թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ խորհուրդներ է 2018թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել Նիկոլ Փաշինյանին. այս մասին այսօր կայացած ասուլիսում մանրամասնեց Լևոն Զուրաբյանը․ 

1. Հրապարակել Սերժ Սարգսյանի կողմից ստացած Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին փաստաթուղթը՝ դա կօգնի հետագայում ավելի հեշտությամբ լուծել կարգավորման հետ կապված հարցերը, և բոլորը կտեսնեն, թե ինչ ժառանգություն է ստացել։

2. ՀՀ առաջին նախագահի երկրորդ խորհուրդը վերաբերել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և անվստահելի է դարձել նրանց համար։

3. Առաջին նախագահի երրորդ առաջարկ-խնդրանքն էլ վերաբերել է Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելուն, ինչը ևս Փաշինյանը մերժել է։

Վերլուծական