Հետևեք մեզ։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջապահության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը

12:51, 04 դեկտեմբեր 2025
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջապահության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջապահության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը՝ կողմ 65, դեմ 2, ձեռնպահ 26 ձայներով․ 

Կառավարության հիմնավորմամբ՝ ակնկալվում է, որ ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության թվաքանակը կնվազի շուրջ 30%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով ապահովագրվածների առավելագույնը 6%-ը։ Ֆինանսական պատճառով բժշկին չդիմելու անձանց տեսակարար կշռի նվազեցմանը զուգահեռ ակնկալվում է, որ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Մասնավոր ծախսերի տեսակարար կշռի նվազումը կուղեկցվի պետական բյուջեից առողջապահական ծախսերին կատարվող հատկացումների ավելացմամբ։

 

Ապահովագրության փաթեթում ներառվելու են պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև աղետալի ծախսեր պահանջող ծառայությունները: Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց ՀՀ-ում երաշխավորվելու է բժշկական օգնության և սպասարկման  ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը:



 

Վերլուծական

Ամենաընթերցվածները