Ազգային ժողովն ընդունեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեցին քվեարկեցին 62 պատգամավոր, դեմ էին 27-ը, ձեռնպահ՝ 3-ը։
2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել:
Ըստ կանխատեսումների՝ անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլն 933 մլրդ դրամ՝ աճելով 5,4 տոկոսով: Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն, ըստ 2026 թվականի նախնական նախագծի, 53,5 տոկոսի համեմատ նվազել է 0,6 տոկոսային կետով՝ կազմելով 52,9 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ նվազել է 0,2 մլրդ դրամով:
Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0,8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային եւ աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաեւ նպատակային դրամաշնորհների վերանայմամբ:
Այլ եկամուտների՝ 0,6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատմամբ, ինչպես նաեւ փոխարժեքի փոփոխությամբ:
Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 4,5 տոկոսի մակարդակում եւ կազմում է 536,8 մլրդ դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազել է 0,7 մլրդ դրամով: