Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի հետ

11:05, 05 դեկտեմբեր 2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։
 
 
Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։
 
 
Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծվել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Վերլուծական