Հետևեք մեզ։

Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարարն այցելել է Հայաստան

09:42, 05 դեկտեմբեր 2025
Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարարն այցելել է  Հայաստան

Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Երևան՝ բացելու Հայաստանում բրիտանական առաջին մշտական Պաշտպանության բաժինը. այս մասին հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից։

 

«Շարունակելով նախարար Դաութիի օգոստոսյան այցը, որի ընթացքում հայտարարվեց Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին, ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այսօր Երևանում է՝ բացելու Հայաստանում առաջին մշտական Պաշտպանության բաժինը»,-ասված է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ սա վերահաստատում է ՄԹ-ի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները