Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ:
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպմանը նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Խաչատուրյանը իր խոսքում նշել է, որ մենք դժվար ժամանակներ ենք ապրում: «Մենք պետք է մեր պաշտպանունակությունը բարձրացնենք, բայց այս պայմաններում կարողացել ենք ինչ-որ առումներով իրավիճակը կայունացնել: Թեկուզ և Ադրբեջանը պրովոկացիաներ է անում, բայց ՀՀ-ն ոչ ցանկություն ունի, ոչ էլ իմաստ ունի նախահարձակ լինել, մենք այդպիսի խնդիր չունենք, մեր ռազմավարության մեջ հարևանների հետ բարիդրացիական ապրելու խնդիր է դրված, մենք ընդամենը պաշտպանվելու խնդիր ենք դրել: Դա նշանակում է պաշտպանության ռազմավարությունը փոխել, բանակը դարձնել ժամանակակից բանակ»: