Նիկոլ Փաշինյանը թե՛ Կրեմլում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, և թե՛ Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում շատ խորը, ողջամտորեն և միանշանակ ասաց, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայաստանի արագ տնտեսական աճի հիմնական պատճառը անդամակցությունն ԵԱՏՄ-ին. մաքսատուրքերի բացակայություն, առանց խոչընդոտների միջավայր, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, մուտք դեպի ԵԱՏՄ մեծ շուկա: Այս ամենը Հայաստանին տալիս է հսկայական առավելություն և առիթ է հանդիսանում այս երկրի տնտեսական թռիչքի։
Մենք գոհ ենք մեր դաշնակցի տնտեսական հաջողություններից, որոնք Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի կենդանի օրինակն ու ապացույցն են։ Չեմ էլ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին, դրանք չափազանց ակնհայտ են»,- ասել է Օվերչուկը։