Հետևեք մեզ։

Ինչ ուզում անում են, ինչ-որ տեղ բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս․ դատավոր Դավիթ Հարությունյան

11:51, 19 հունիս 2023
Ինչ ուզում անում են, ինչ-որ տեղ բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս․ դատավոր Դավիթ Հարությունյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ արդարադատության նախարարության հիման վրա։  

Այսօր նիստի մեկնարկին դատավորը մի շարք խախտումներ է արձանագրել։ Լրագրողների հետ զրուցում Դավիթ Հարությունյանն ասաց, որ որոշել են նիստը դռնփակ անցկացնել, ինքն էլ միջնորդել է իրեն հնարավորություն տալ ձայնագրել նիստը, սակայն արգելել են։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Անդրերասյանն ասել է՝ դռնփակ ենք անում, ինքն  էլ առաջարկել է անձնական տեսագրում անել, բոլոր գույքերը դուրս են հանել։
 

«Առանց որևէ պարզաբանման՝ ինչ ուզում են անում են, ինչ-որ տեղ բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս։ Միջնորդեցի, որ ընդմիջում հայտարարի, որ հաղորդում ներկայացնեմ, դրան էլ չանդրադարձավ, դրան ընդհանրապես չանդրադարձավ։

 
Ես պետք է լսեմ կրիչը, որպեսզի հասկանամ, թե ինչ էր ասում․ ասաց՝ ֆիզիկական ուժ կիրառեք, ասացի՝ իմ նկատմամբ եք կիրառելու, ասաց՝ չէ, գույքի։ Պետք է լսեմ, որ հասկանամ, թե այդ առումով հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ, թե կարգապահական պատասխանատվության ենթարկելու։
 
Մի խոսքով՝ չեմ հասկանում, թե ինչ կանոններ է, պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում»,-եզրափակեց Հարությունյանը։