Երկօրյա այցով Պեկինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր այցի վերջում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Այս մասին հաղորդում հայտնում է BBC-ն:
«Չինական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, և երկու կողմերը համաձայնել են հետևել այն ընդհանուր փոխըմբռնմանը, որին ես և նախագահ Բայդենը հասել ենք Բալիում», - ասել է Սի Ծինփինը։
Նշենք, որ նախորդ տարի G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել էին Բայդենն ու Չինաստանի նախագահը։
2018 թ.-ից ի վեր սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր: