Հետևեք մեզ։

ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը այցելել է ՀՀ՝ աջակցելու օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին

12:24, 10 դեկտեմբեր 2025
ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը այցելել է ՀՀ՝ աջակցելու օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները