Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը չբացառեց ՀՀ պատվիրակության մասնակցությունը Բաքվում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպմանը

13:38, 10 դեկտեմբեր 2025
Ալեն Սիմոնյանը չբացառեց ՀՀ պատվիրակության մասնակցությունը Բաքվում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաքվում 3+3 ձևաչափով հանդիպման առաջարկության վերաբերյալ  դիրքորոշմանը։

«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի և չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունենալիք, նախատեսվող ինչ-որ միջոցառմանը»,-ասաց ԱԺ խոսնակը՝ քննարկման ենթակա չհամարելով տարածաշրջանային ձևաչափով հանդիպումներին մասնակցել-չմասնակցելու հարցը։

«Եթե կան ինչ-որ խնդիրներ, մենք դրանք կբարձրաձայնենք։ Օրինակ՝ ինձ համար խնդիր է հանդիսանում պահվող անձանց, գերիների առկայությունը, բայց կարծում եմ, դա, ինչպես նախկինում, նույնպես քննարկելի և լուծելի հարց է, բայց չմասնակցել, իմ կարծիքով, ուղղակի չի կարելի»,-հավելեց Սիմոնյանը։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները