Կա «մարտեր առանց կանոնների» սպորտաձև, բայց այնտեղ էլ որոշակի կանոններ կան, իսկ այստեղ ինձ հայտնի չէ, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինչպիսի կանոններով է առաջնորդվում: Այս մասին ԲԴԽ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ արդարադատության նախարարության հիման վրա։ ԲԴԽ-ն բավարարել է արդարադատության նախարարության միջնորդությունը և նիստը դռնփակ է անցկացնում։
Թե ինչ է տեղի ունեցել դռնփակ նիստում, Դավիթ Հարությունյանն ասաց, որ կհայտնի ավելի ուշ։ Նշենք, նաև, որ Դավթի Հարությունյանին արգելել էին անձնական տեսաձայնագրում անել։
Ինչ վերաբերում է միջնորդություն հարուցելու հիմքին, Դավթի Հարությունյանն ասաց, որ իրեն հայտնի չէ հիմքը։
«Ես համապատասխան միջնորդությամբ հանդես եմ գալու, որ Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը ոչ թե միտում ունեն, այլ հստակ նպատակ, որը շարունակական քայլերով իրականացնում են: Ուզում են ստանալ դատավորների խոսքի ազատության սահմանափակում, ազատ արտահայտվելու, դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելուց զերծ պահելու ցանկություն
Նա նշեց, որ թե՛ իր, թե՛ իր փաստաբանի համար անհասկանալի են, թե ինչ է տեղի ունենում ԲԴԽ նիստում. միջնորդել են հետաձգել նիստը, այն նշաննակվել է հունիսի 20-ին՝ ժամը 10-ին։