Այն դասարանները, որոնցում բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, անցնում են հեռավար դասապրոցեսի. այս մասին ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Էս պահին դեռ չկա հստակ թիվ, թե որքան են հեռավարի անցած դասարանները, չենք կարող խոսել դասապրոցեսի կանգնեցման մասին»,-կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարարը։