Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» համալիրը` Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Վլադիմիր Գասպարյանի, Սասուն Միքայելյանի, Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի առանձնատները քանդման ենթակա են. այս մասին հայտնել է Գլխավոր դատախազը։
Աննա Վարդապետյանի խոսքով` Սևանի ափին գտնվող 23 այդպիսի տների քանդման որոշում է կայացվել։
Չնայած դրան` դատախազը կարծում է` թեև այդ տները թե՛ էսթետիկական տեսքի, թե՛ ֆունկցիոնալության տեսանկյունից ենթակա են քանդման, սակայն այդ գույքերը կարող են ունենալ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ։
Ռուբեն Հայրապետյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սասուն Միքայելյանի Սևանի ափի տները ենթակա են քանդման․ Վարդապետյան
12:47, 11 դեկտեմբեր 2025