Հետևեք մեզ։

Արփինե Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարին նվիրված համաժողովին

17:18, 11 դեկտեմբեր 2025
Արփինե Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարին նվիրված համաժողովին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը համաժողովի ընթացքում մասնակցել է պանելային քննարկմանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները