Հետևեք մեզ։

Պուտինը ժամանել է Թուրքմենստան՝ մասնակցելու «Խաղաղության և վստահության տարվան» նվիրված ֆորումին

10:39, 12 դեկտեմբեր 2025
Պուտինը ժամանել է Թուրքմենստան՝ մասնակցելու «Խաղաղության և վստահության տարվան» նվիրված ֆորումին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների և կանցկացնի երկկողմ հանդիպումներ։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Ինչպես նախկինում հայտնել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված ֆորումին։  

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ ֆորումի շրջանակներում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Իրանի և Իրաքի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Աբդ ալ-Լատիֆ Ռաշիդի, ինչպես նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այս օրերին Թուրքմենստանում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խ»աչատուրյասնը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները