ԱՄՆ ներկայացուցիչները կարող են մասնակցել Ուկրաինային նվիրված հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Եվրոպայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
«Նրանք ցանկանում են, որ մենք մասնակցենք: Եվ մենք ներկա կլինենք շաբաթ օրը Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, եթե համարենք, որ կա արդյունքների հասնելու լավ հնարավորություն: Մենք չենք ցանկանում շատ ժամանակ վատնել: Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը», - ասել է նա։