Հետևեք մեզ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը

11:53, 12 դեկտեմբեր 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը

Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետը պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:

 

«Ազատությունը» նաև հարցրել էր, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան ո՞ր ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել և ի՞նչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին և արդյո՞ք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիք նկատմամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները