Այս ճանապարհը հիմնանորոգվել է մոտ 4 ամիս առաջ: Օրերս տեղացած թույլ անձրևը բավական էր շինարարական թերությունները «ջրի երես» հանելու համար: Ճանապարհի հանձնման-ընդունման արձանագրությունն արդեն ստորագրվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Մհեր Մկրտչյանի կողմից, ինչը նշանակում է, որ համայնքապետարանին գոհացրել է կատարված աշխատանքը, մինչդեռ թերություններն ակնհայտ են. ջրահեռացման հորերը ասֆալտից բարձր են կառուցվել: Այս մասին գրում է Հետքը:
Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:
Պայմանագրի շրջանակում, Օրինակ՝ Սբ. Մովսես Խորենացի փողոցում կառուցվել է հեղեղատար կոյուղի, իսկ Տերյան փողոցի մի հատվածում միակողմանի տեղադրվել են բետոնե վաքեր (ջրատար խողովակ): Վերջիններս նախատեսված են նաև անձրաջրերի հեռացման համար:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: