Հունիսի 17-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում տված 21-ամյա երիտասարդը հայտնել էր, որ գիշերվա ժամը 01.40-ից ժամը 02.05-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի սրճարանում գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 24-ամյա երիտասարդը եկել է Կումայրիի բաժին և ներկայացրել գողացած բջջային հեռախոսը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: