Հետևեք մեզ։

Վերացվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց բացակայելու արգելքը․ փաստաբան

13:25, 12 դեկտեմբեր 2025
Վերացվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց բացակայելու արգելքը․ փաստաբան

Վերացվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց բացակայելու արգելքը։

 

Տեղեկությունը հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց ընտրված չէ։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Ըստ մեղադրանքի՝ նա Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Հայկ Պերճի Պռոշյանի /Մկրտիչ Սրբազան/ կալանավորման հանգամանքների կապակցությամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կատարել է նշված քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննչական խմբի քննիչներին, հսկող դատախազի և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացրած դատարանի մասին արատավորող և նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկության հրապարակում:



Վերլուծական

Ամենաընթերցվածները