Արդյո՞ք ներկայացրել էինք նաև հարկադրված այլընտրանքային խափանման միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ միջնորդություն, այո՛, ներկայացրել էինք: Այն աստիճան աբսուրդային իրավիճակում ենք գտնվում, որ իրապես այստեղ գրավի հարց չպետք է քննարկվեր: Գրավի հարց քննարկվում է, երբ ենթադրյալ մեղադրանքի պայմանը կալանքի միջնորդության շրջանակում հաղթահարված է, այսինքն՝ հիմնավոր կասկած առկա է լինում. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ի դեպ, միջնորդել ենք թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն, դրան, իհարկե նաև Սամվել Կարապետյանը հստակ իր դիրքորոշում ուներ, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Մենք, որպես պաշտպաններ, մեր կողմից նշվածը միջնորդել էինք՝ տնային կալանք, դրան համակցված գրավով բացակայելու արգելք, և, որ պատկերացնեք, միակ ռիսկը, որը դատարանը արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է: Խոչընդոտելու ռիսկը տնային կալանքի և գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ չզսպվի, պատկերացնու՞մ եք: Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրև հիմնավորել այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք ՀՀ-ում չեն»,-նշել է նա:
Փաստաբանը նշեց, որ ՀՀ-ում հանցավորության նման մակարդակի պայմաններում 53 քննիչ և այդքան դատախազներ իրենց ժամանակը, ռեսուրսը, մարդկայնությունն ուղղում են դրան, որ բավարար չի՝ կալանքի 2 ամիսը երկարաձգվել է, իրենք ժամանակ էլ ունեն դրա դեմ բողոքարկելու։
«Թող իրավաբաններից մեկը կանգնի և ասի, որ այս ամենը կապ չունի 2025-ի հունիս 17-ի՝ Նիկոլ Փաշիյանի հայտարարության հետ»,-ասաց նա։