Հետևեք մեզ։

Վրաստանից ամենամեծ արտահանող երկիրը Հայաստանն է, իսկ Վրաստան ներմուծողը՝ Թուրքիան

17:07, 19 հունիս 2023
Վրաստանից ամենամեծ արտահանող երկիրը Հայաստանն է, իսկ Վրաստան ներմուծողը՝ Թուրքիան

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-մայիսին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80,8 տոկոս։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 360,0 մլն. դոլարով Հայաստանն առաջատարն է: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 336,5 մլն. դոլարով, իսկ Ռուսաստանը երրորդն է՝ 281,3 մլն. դոլարով։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա գերատեսչության տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մայիսին Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ տասը խոշորագույն ներմուծման գործընկեր երկրների բաժինը կազմել է 70,4 տոկոս։ Առաջին եռյակում է Թուրքիան՝ 1021,9 մլն. դոլարով, Ռուսաստան՝ 778,6 մլն. դոլարով եւ ԱՄՆ` 589,7 մլն. դոլարով։

Բացի այդ, ըստ գերատեսչության հաշվետվության, 2023 թվականի հունվար-մայիսին արտահանման լավագույն տասնյակում առաջին տեղն են զբաղեցրել թեթև մեքենաները՝ 795,0 մլն. դոլարով, ինչը կազմում է ամբողջ արտահանման 31,8 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցնում են պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 315,7 մլն. դոլարով, իսկ երրորդ տեղում են խաղողի գինիները՝ 103,5 մլն. դոլարով։