Հետևեք մեզ։

Քամու հետեւանքով ծառեր, սյուներ են տապալվել Երևանում, Արագածոտնում, Կոտայքում, Լոռիում

11:53, 14 դեկտեմբեր 2025
Քամու հետեւանքով ծառեր, սյուներ են տապալվել Երևանում, Արագածոտնում, Կոտայքում, Լոռիում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

 

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

 

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին:

 

Տեղում իրականացվում են տապալված ծառի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։

 

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները