Հետևեք մեզ։

Կոտայքում 7 երիտասարդներ, այդ թվում՝ 3 անչափահաս, ծեծել են 19-ամյա տղայի

10:07, 15 դեկտեմբեր 2025
Կոտայքում 7 երիտասարդներ, այդ թվում՝ 3 անչափահաս, ծեծել են 19-ամյա տղայի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը ժամը 04։30-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 10-րդ փողոցի 6-րդ նրբանցքում, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 19-ամյա Հայրապետ Հ․-ն, 18-ամյա Դավիթ  Դ․-ն, 16-ամյա Գ․ Հ․-ն, 17-ամյա Յ․ Հ․-ն, 18-ամյա Տիգրան Գ․-ն և 16-ամյա Ս․ Բ․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Դավիթ Խ․-ի հետ։

Վիճաբանության ընթացքում նշված անձինք հարվածներ են հասցրել Դավիթ Խ․-ի մարմնի տարբեր մասերին ու հեռացել։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։                                       
                                  

Վերլուծական

Ամենաընթերցվածները