Միքայել սրբազանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո։
Միքայել սրբազանի պաշտպանական խումբը հայտնել է, որ նա մասնակցելու է դատական նիստին, որը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին Վերաքննիչ քրեական դատարանում։
Իզմիրլյան բժշկական կենտրոնում ԲԿ–ի հաշվին Միքայել սրբազանի վիրահատվելու հարցը փաստաբանները բարձրացրել էին դեռևս հոկտեմբերի 7–ին` դիմելով ՔԿԾ–ին։ Հոկտեմբերի 29–ին սրբազանի պաշտպանը գրավոր դիմում էր ներկայացրել նաև ՔԿՀ ԲԿ, որին ի պատասխան միայն մեկ ամիս անց կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից: