Հետևեք մեզ։

Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան

12:18, 15 դեկտեմբեր 2025
Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան

Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի, նրան տեղափոխել են ցուրտ տարածք։ Այս մասին «Իրավունքին» տված հարցազրույցում հայտնել է փաստաբան Ա. Թումասյանը։

«Տպավորություն է, որ կա հստակ ուղղորդված մոտեցում՝ ցանկացած ձեւով նրան վնաս հասցնել։ Փաստացի նա խոշտանգման է ենթարկվում»,– հավելել է նա։

 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները