Հետևեք մեզ։

ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն

17:16, 15 դեկտեմբեր 2025
ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
2025 թվականի 50-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և  վերահսկման ազգային կենտրոնը։
 
 
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
 
Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը, առավել բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
 
 
ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է․
վիրուսից և դրա բարդություններից խուսափելու համար՝
📍Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
📍Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
📍Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,

Վերլուծական

Ամենաընթերցվածները