ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են։ Անհրաժեշտ է դրանք լրացնել Գերմանիայում և Դաշինքի շատ այլ երկրներում։
Այս մասին գերմանական արդյունաբերության ասոցիացիայի համաժողովում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ռազմական արդյունաբերություն։
Ստոլտենբերգը կարևորել է պաշտպանական համագործակցության խոչընդոտների վերացումը, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանությունը։