Հետևեք մեզ։

ՌԴ դեսպանությունը հնարավորություն է ստացել այցելել Սամվել Կարապետյանին․ Կալուգին

13:44, 16 դեկտեմբեր 2025
ՌԴ դեսպանությունը հնարավորություն է ստացել այցելել Սամվել Կարապետյանին․ Կալուգին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը հնարավորություն է ստացել հյուպատոսական այցելություններ իրականացնել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին։

«Վերջին անգամ մեր դիվանագետները Կարապետյանին այցելել են դեկտեմբերի սկզբին։ Նա հայտնում է բավարար ինքնազգացողության մասին, լավատեսություն է ցուցաբերում և մարտական է տրամադրված», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարը։

Կալուգինն ընդգծել է․ «Կարապետյանն արդեն կես տարի է, ինչ բանտում է գտնվում առանց դատարանի որոշման։ Մենք տեղեկացնում ենք այն ազդակների մասին, որ նման իրավիճակում մեր գործարարները սկսել են զգուշավոր կերպով գնահատել Հայաստանում իրականացվող նախագծերի հեռանկարները, հարցեր են տալիս ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը հազիվ թե նպաստի երկկողմ առևտրի աճի դինամիկայի պահպանմանը», - նշել է Կալուգինը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները